Հայաստանում բենզինը 2022թ.–ի հունիսին տարեկան կտրվածքով թանկացել է 13,3%–ով, իսկ դիզվառելիքը`45,4%–ով
Միաժամանակ 2022թ.-ի հունիսին, 2022թ.-ի մայիսի համեմատ, բենզինն ու դիզվառելիքը թանկացել են համապատասխանաբար 1,6% և 2,2%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ` բենզինի և դիզվառելիքի գնաճը կազմել է համապատասխանաբար 2,1% և 33,3%։
Վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների գնաճը 2022թ.-ի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, կազմել է 7,5%, իսկ ընթացիկ տարվա մայիսի համեմատ` 0,7%։–0–