Добавить новость
Архангельск

Архангельский композитор Денис Стельмах стал участником проекта "Идеалогика"

Январь 2010Февраль 2010Март 2010Апрель 2010Май 2010
Июнь 2010
Июль 2010Август 2010Сентябрь 2010
Октябрь 2010
Ноябрь 2010Декабрь 2010Январь 2011Февраль 2011Март 2011Апрель 2011Май 2011Июнь 2011Июль 2011Август 2011Сентябрь 2011Октябрь 2011Ноябрь 2011Декабрь 2011Январь 2012Февраль 2012Март 2012Апрель 2012Май 2012Июнь 2012Июль 2012Август 2012Сентябрь 2012Октябрь 2012Ноябрь 2012Декабрь 2012Январь 2013Февраль 2013Март 2013Апрель 2013Май 2013Июнь 2013Июль 2013Август 2013Сентябрь 2013Октябрь 2013Ноябрь 2013Декабрь 2013Январь 2014Февраль 2014Март 2014Апрель 2014Май 2014Июнь 2014Июль 2014Август 2014Сентябрь 2014Октябрь 2014Ноябрь 2014Декабрь 2014Январь 2015Февраль 2015Март 2015Апрель 2015Май 2015Июнь 2015Июль 2015Август 2015Сентябрь 2015Октябрь 2015Ноябрь 2015Декабрь 2015Январь 2016Февраль 2016Март 2016Апрель 2016Май 2016Июнь 2016Июль 2016Август 2016Сентябрь 2016Октябрь 2016Ноябрь 2016Декабрь 2016Январь 2017Февраль 2017Март 2017Апрель 2017
Май 2017
Июнь 2017
Июль 2017
Август 2017Сентябрь 2017Октябрь 2017Ноябрь 2017Декабрь 2017Январь 2018Февраль 2018Март 2018Апрель 2018Май 2018Июнь 2018Июль 2018Август 2018Сентябрь 2018Октябрь 2018Ноябрь 2018Декабрь 2018Январь 2019Февраль 2019Март 2019Апрель 2019Май 2019Июнь 2019Июль 2019Август 2019Сентябрь 2019Октябрь 2019Ноябрь 2019Декабрь 2019Январь 2020Февраль 2020Март 2020Апрель 2020Май 2020Июнь 2020Июль 2020Август 2020Сентябрь 2020Октябрь 2020Ноябрь 2020Декабрь 2020Январь 2021Февраль 2021Март 2021Апрель 2021Май 2021Июнь 2021Июль 2021Август 2021Сентябрь 2021Октябрь 2021Ноябрь 2021Декабрь 2021Январь 2022Февраль 2022Март 2022Апрель 2022Май 2022Июнь 2022Июль 2022Август 2022
1234567891011121314
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Новости 24 часа |

Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը»

Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը»

Даёшь дороги по новой технологии!

Юмор из интернета 771

Фанаты гадают об эпатажном платье Джулии Фокс. На фото актриса будто дефилирует в мусорном пакете

Кто такой Андрей Фесик. Брутальный кандидат в гордуму и активист ЛДПР напомнил рунету Гигачада

Մեդիամաքսը՝ «ԱՐԻ գրականության հիմնադրամի» հետ համագործակցությամբ, ներկայացնում է «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» նախագծի շրջանակում լույս տեսած գրքերը:
Այսօր ներկայացնում ենք մի հատված Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» (Michel Foucault, L’archéologie du savoir) գրքից եւ Նազարեթ Կարոյանի մեկնաբանություն-հոդվածը:

Նազարեթ Կարոյան

Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» գրքից ներկայացվող սույն հատվածը վերցված է վերջին՝ «Եզրակացություն» բաժնից։

Բաժինն ամբողջությամբ, ինչպես նաեւ «Ներածություն» բաժնի վերջին երկու պարբերությունը փիլիսոփան գրել է երեւակայական երկխոսության, բանավեճի ձեւաչափով։ Ֆուկոն իր մտքի մեջ իբրեւ ընդդիմախոս ունենալով գաղափարների պատմությունն ու պատմաբանին եւ գրքի ողջ երկայնքով շարունակ ընդգծելով այն տարբերությունը, որ գոյություն ունի, մի կողմից,  գաղափարների պատմության շրջանակում կատարվող նկարագրության եւ, մյուս կողմից, այն վերլուծության միջեւ, որ ինքն է անում, եզրակացության մեջ առաջինը «խոսելու» իրավունքը ընձեռում է իր հենց այդ երեւակայական ընդդիմախոսին։  

Այս գրության մեջ չի տեղավորվում՝ ուստիեւ մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու էր նա հենց գաղափարների պատմությունն ընդունում իբրեւ իր մշակած գիտակարգի հակառակորդը, որոնք էին դրա հետ իր ընդդիմության խորքային պատճառները եւ անդրադառնանք հնարավոր այն պատճառներին, որոնք ստիպել են նրան գրքի վերջում բանավեճի տեսքով բացահայտել այդ ընդդիմությունը։ Միմյանց հակասող այդ պատճառները երկուսն են՝ մեկը հղացական, մյուսը ջատագովական։ Ըստ այդմ, Ֆուկոն, մի կողմից, կասկածի տակ է դնում եւ, ի թիվս այլ հասկացությունների, վիճարկում է նաեւ աշխատություն եւ «հեղինակ» հասկացությունները։ Բայց միաժամանակ գիտակցելով իր այդ տեսակետի  արմատական լինելը, նա նահանջի տեղ է թողնում իրեն, եւ տեղավորվում այնպիսի բաց մի դիրքում, որտեղ իր մտադրությունը որոշակի չէ։ Կարճն ասած նա, մի կողմից ձգտում է, որ իր միտքը, լինելով հանդերձ ձեւակերպված, միաժամանակ չլինի իրենը, չպատկանի իրեն եւ առանձնանա իրենից։ Մյուս կողմից նա պատրաստ է վճռականորեն պաշտպանելու արմատական (կամ խիստ որոշակի) այդ անորոշությունը, եւ փնտրել-գտնելով ամենատարբեր մեծ ու փոքր հիմնավորումներ, ամեն գնով փորձում է ցույց տալ այդ անորոշության անխուսափելիությունը։  

Ահա այս վճռականությունն է, որ բաց տեսքով ի հայտ է գալիս եզրակացության մեջ։ Իր երեւակայական ընդդիմախոսին վերագրած հարցադրումների մեջ ամփոփելով հնարավոր ու անհնարին բոլոր այն հակաճառությունները, որ կարող էին ծագել իր վերլուծության կապակցությամբ եւ դրանց տալով կանխարգելիչ պատասխաններ՝ Ֆուկոն, ասես, ձգտում է մի  կողմից, պահպանել իր դիրքը իբրեւ այդ դիրքը կառուցող, իսկ մյուս  կողմից հղացական առումով շարունակում է մերժել հեղինակի անձը իբրեւ սուբյեկտ։ Կհարցնենք՝ եթե մերժում է հեղինակի անձը, ինչո՞ւ եւ ինչպե՞ս պահպանում իր դիրքը, կամ ի՞նչն է պահպանում իր այդ դիրքի մեջ։ Այս հարցերի պատասխանը, թերևս, կարելի է գտնել Ֆուկոյի մի ելույթում, որը տեղի է ունեցել իր գրքի տպագրության նույն տարում, 1969 թվականին կազմակերպված մի քննարկման ժամանակ։ Այդ ելույթի մեջ, որը կրում էր «Ի՞նչ է հեղինակը» խորագիրը, Ֆուկոն առաջ է քաշում իրենից բաղադրյալ բառակապակցություն ներկայացնող մի հասկացություն, «հեղինակ-գործառույթ»։ Փիլիսոփան հետեւաբար, ելակետ ունենալով այդ հասկացությունը, հեղինակին վերապահում է ոչ թե էական, այլ օժանդակ մի դեր։ Ֆուկոն կարծում է, որ որեւէ մի գրության հեղինակը իր հեղինակածի հետ կապված է զուտ գործողության, այդ բանը կատարած լինելու հանգամանքով, եւ այդ գործի կամ աշխատության պարունակածը, որքան էլ որ նա իբրեւ անձ ցանկանա, որեւէ ձեւով չի հանդիսանում զուտ իր մտքի ու մարդկային այլ հանգամանքների (դիցուք զգացմունքների կամ անգիտակցականի) արգասիքը։ Այդքանով է սահմանափակվում «հեղինակ-գործառույթի» միջամտության տիրույթը։ Ռոլան Բարտը, ըստ էության, Ֆուկոյի վերոնշյալ տեքստի ի հայտ գալուց դեռ մեկ տարի առաջ գրած իր կարճ, բայց տարողունակ ու թերեւս ամենահայտնի «Հեղինակի մահը» էսսեում, արդեն իսկ խոսում է նույն այդ գործառույթի մասին՝ առաջարկելով «հեղինակ» բառի փոխարեն գործածել «գրիչ» (scripteur) հասկացությունը։

Ֆուկոյի համար, ուստի,  գրությունը ոչ այլ ինչն է քան լեզվական արարքների արգասիք, մարդը կամ հեղինակի անձը չէ, որ խոսում է այդտեղ, այլ այդ մարդու կամ հեղինակի անձի միջոցով լեզուն ու նրա բյուրեղացած կառուցվածքներն են, որ արտահայտվում են։ Սրանք են, որ թելադրում ու արտադրում են իմաստը որեւէ մի խոսքի՝ գրավոր լինի այն, թե՝ բանավոր։ «Շատերն անկասկած, ինչպես ես, գրում են, որպեսզի այլեւս դեմք չունենան» - գրում է Ֆուկոն գրքի Ներածության վերջին պարբերության մեջ՝ եւ այնուհետեւ ավարտում իր ասելիքը. «Մի՜ հարցրեք, թե ով եմ ես, ինձ մի՜  ստիպեք մնալ նույնը. Քաղաքացիական կացության բարոյախոսություն է դա. այդ բարոյախոսությունն է ղեկավարում մեր ինքնության թղթերը։ Թող նա մեզ ազատ թողնի, երբ խոսքը վերաբերում է գրելուն»:

***

Հատված Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» գրքից

- Այս գրքի ողջ երկայնքով փորձել եք, լավ թե վատ, առանձնանալ «ստրուկտուրալիզմից» կամ այն բանից, ինչը սովորաբար նկատի է առնվում այդ բառով։ Պարծեցել եք, որ չեք օգտագործում ո՛չ դրա մեթոդները, ո՛չ էլ հղացքները, որ չեք կատարում հղումներ լեզվական նկարագրության ընթացակարգերին, որ չունեք ձևայնացման ոչ մի մտահոգություն։ Բայց այդ տարբերությունները՝ ի՞նչ են նշանակում դրանք։ Եթե ոչ` որ ձախողել եք գործի դնել ինչը դրական է կառուցվածքային վերլուծություններում, այն խստությունը և ապացուցողական արդյունավետությունը, որ դրանք ունեն։ Եթե ոչ՝ որ տիրույթը, որը փորձել եք քննարկել, չի հանդուրժում այս տեսակի ձեռնարկները, և որ նրա ճոխությունը չի դադարում խուսափել սխեմաներից, որոնց մեջ այն շրջափակել էիք կամենում։ Եվ անկաշկանդ քողարկել եք ձեր անզորությունը մեթոդով, և մեզ ներկայացնում եք հիմա որպես բացահայտորեն մտածված մի տարբերություն անհաղթահարելի այն տարածությունը, որը ձեզ պահում է և միշտ կպահի հեռու իսկական կառուցվածքային վերլուծությունից։

Որովհետև ձեզ չի հաջողվել մեզ խաբել։ Ճիշտ է, դատարկությունը, որ ձեր չօգտագործած մեթոդներն են թողել, փութացիք լցնել մի ամբողջ շարք հասկացություններ, որոնք, թվում է թե, խորթ են լեզուներ, առասպելներ, գրական գործեր կամ հեքիաթներ նկարագրողների կողմից այժմ ընդունված հղացքներին: Խոսեցիք կազմավորումների, դրականությունների, գիտելիքի, ճառաբանական գործածությունների մասին. մի ողջ սպառազինություն եզրույթների` եզակիությունը և հրաշալի զորությունները որոնց հպարտ էիք ընդգծել յուրաքանչյուր քայլին։ Բայց ստիպված կլինեի՞ք արդյոք հորինել այդքան տարօրինակություններ, եթե ձեռնամուխ եղած չլինեիք արժևորելու ստրուկտուրալիզմի որոշ հիմնարար թեմաներ մի տիրույթում, որը դրանց համար անհաղթահարելի էր, - և անգամ այնպիսիք, որոնք նրա առավել վիճելի կանխադրույթներն են և առավել կասկածելի փիլիսոփայությունը: Ամեն ինչ ընթանում է այնպես, ասես վերլուծության ժամանակակից մեթոդներից ուշադրության էիք արժանացրել ոչ թե փորձական և լուրջ աշխատանքը, այլ երկու կամ երեք թեմա, որոնք ավելի շատ արտարկումներ են դրանց մեջ, քան անհրաժեշտ սկզբունքներ։

Ահա այսպես կամեցել եք կրճատել չափումները, որոնք հատուկ են ճառաբանությանը, անտեսել նրա հատկորոշ անկանոնությունը, թաքցնել այն, ինչ կարող է նախաձեռնողականության ու ազատության առումով ենթադրել, փոխհատուցել այն անհավասարակշռությունը, որ հիմնում է լեզվի մեջ. դուք կամեցել եք նորից փակել այդ բացվածքը։ Ձգտել եք լեզվական ինչ-որ մի ձևի նման գործը գլուխ բերել առանց խոսող ենթակայի, կարծել եք, թե կարող եք ճառաբանությունը մաքրել մարդաբանական իր բոլոր հղումներից և արծարծել այնպես, ասես այն երբեք չէր բանաձևվել որևէ մեկի կողմից, ասես այն չէր առաջացել առանձնահատուկ հանգամանքներում, ասես այն երբեք չէր հատվել պատկերացումներով, ասես այն ոչ մեկին չէր դիմում։ Վերջապես, դրա նկատմամբ կիրառել եք համաժամանակության սկզբունք. հրաժարվել եք ընդունել, որ ճառաբանությունը, ի տարբերություն գուցե լեզվի, գլխավորապես պատմական է, որ այն բաղկացած է ոչ թե հասանելի տարրերից, այլ իրական ու հաջորդական իրադարձություններից, որ այն չի կարելի վերլուծել տարածման իր ժամանակից դուրս։

- Իրավացի եք. ես անտեսել եմ ճառաբանության անդրազանցությունը, նկարագրելիս ես հրաժարվել եմ այն հղել մի ենթակայականության, չեմ արժևորել, առաջին հերթին և որ կարծես թե ընդհանուր ձևը լիներ, նրա տարաժամանակյա բնույթը։ Բայց այս ամենի վերջնանպատակը պահելը չէր լեզվի տիրույթից այն կողմ հղացքներ ու մեթոդներ, որոնք նրանում փորձարկվել էին։ Եթե ես խոսել եմ ճառաբանությունից, ամենևին էլ դա չեմ արել, որ ցույց տամ, թե լեզվի մեխանիզմներն ու գործընթացները դրանում ամբողջականորեն են պահպանվում, այլ, ավելի շուտ, որպեսզի բանավոր կատարումների թանձրության մեջ երևան հանեմ վերլուծության հնարավոր մակարդակների բազմազանությունը, որպեսզի ցույց տամ, որ լեզվական (կամ մեկնաբանական) կառուցման մեթոդների կողքին կարելի էր հաստատել ասույթների, դրանց ձևավորման ու ճառաբանությանը հատուկ օրինաչափությունների յուրօրինակ մի նկարագրություն։ Եթե կասեցրել եմ խոսող ենթակային վերաբերող հղումները, չեմ արել, որպեսզի բացահայտեմ կառուցման այն օրենքները կամ ձևերը, որոնք նույն ձևով կկիրառվեին բոլոր խոսող ենթակաների կողմից, չեմ արել, որպեսզի խոսեցնեմ համընդհանուր մեծ ճառաբանությունը, որն ընդհանուր կլիներ մի ժամանակաշրջանի բոլոր մարդկանց համար։ Ընդհակառակը, ես դա արել եմ, որպեսզի ցույց տամ, թե որոնք էին տարբերությունները, ինչպես էր հնարավոր, որ ճառաբանական միևնույն գործածության ներսում մարդիկ խոսեին տարբեր առարկաներից, ունենային հակադիր տեսակետներ, կատարեին հակասական ընտրություններ: Ես դա արել եմ նաև, որպեսզի ցույց տամ, թե ճառաբանական գործածություններն ինչով էին տարբերվում միմյանցից: Կարճ ասած, ես դրանով կամեցել եմ ոչ թե բացառել ենթակայի խնդիրը, այլ որոշել դիրքերն ու գործառույթները, որոնք կարող էր ենթական զբաղեցնել ճառաբանությունների բազմազանության մեջ։ Վերջապես, դուք դա կարողացաք արձանագրել. ես չեմ ժխտել պատմությունը, ես առկախ եմ պահել փոփոխության ընդհանուր ու դատարկ կատեգորիան, որպեսզի երևան հանեմ տարբեր մակարդակների փոխակերպումներ: Ես մերժում եմ ժամանակայնացման միաձև մի նախատիպ, որպեսզի նկարագրեմ յուրաքանչյուր ճառաբանական կազմավորման վերաբերյալ կուտակման ու բացառման ու վերագործունացման նրա կանոնները, ածանցման՝ նրան հատուկ ձևերը, զանազան հաջորդականությունների շուրջ նրա կցորդման յուրահատուկ եղանակները։

Ես չեմ կամեցել այսպիսով երկարաձգել իր օրինակարգ սահմաններից այն կողմ կառուցապաշտ ձեռնարկը։ Եվ հեշտությամբ պատշաճն կհատուցեք ինձ, որ նույնիսկ մեկ անգամ չեմ գործածել «կառույց» եզրը Բառեր և իրերում։ Բայց խնդրեմ՝ մի կողմ թողնենք իրոք «ստրուկտուրալիզմի» վերաբերյալ այդ բանավեճերը: Դրանք մի կերպ են հիմա քարշ տալիս իրենց գոյությունը բնագավառներում, որոնք լքված են դրանց ուսումնասիրողների կողմից: Այդ պայքարը, որ կարող է օգտակար եղած լինել, այժմ տարվում է միայն հտպիտների ու չարչիների կողմից։

- Որքան էլ կամենաք խույս տալ բանավեճերից, խնդրից չեք խուսափի։ Քանի որ այդ խնդիրը ստրուկտուրալիզմի պատճառով չէ, որ ունենք։ Հոժար ենք ճանաչելու դրա ճշգրտությունը, դրա արդյունավետությունը. երբ խոսքը լեզվի, առասպելաբանության, ժողովրդական զրույցների, պոեմների, երազների, գրական գործերի, գուցե՝ ֆիլմերի վերլուծության մասին է, կառույցային նկարագրությունը հայտնաբերում է առնչություններ, որոնք առանց նրա հնարավոր չէր լինի առանձնացնել: Այն թույլ է տալիս որոշել կրկնվող տարրերն իրենց հակադիր ձևերով և անհատականացման չափորոշիչներով, այն թույլ է տալիս նաև հաստատել կառուցման օրենքներ, փոխակերպման համարժեքություններ ու կանոններ։ Ու հակառակ որոշ վարանումների, որոնք նկատելի էին սկզբում, այժմ առանց դժվարության ընդունում ենք, որ մարդկանց լեզուն, անգիտակցականը, երևակայությունը ենթարկվում են կառույցի օրենքներին։ Բայց ինչը մերժում ենք բացարձակապես, հենց այն է, ինչ դուք եք անում. որ կարելի է վերլուծել գիտական ճառաբանությունները իրենց հաջորդականությամբ, առանց դրանք հղելու կազմիչ գործունեության պես մի բանի, առանց ընդունելու - մինչև իսկ երկմտանքի մեջ - բացվածքը նախնական մի նախագծի կամ հիմնարար մի նպատակաբանության, առանց վերագտնելու խորունկ անընդհատությունը, որը կապում է դրանք միմյանց և հասցնում է մինչև այն կետը, որտեղից կարող ենք դրանք կրկին ըմբռնել: Բանն այն է, որ կարելի է, այսպիսով լուծել բանականության լինելությունը և ձերբազատել մտածողության պատմությունը որևէ ենթակայական ցուցիչից։ Եկեք նեղացնենք բանավեճը. ընդունում ենք, որ կառուցման տարրերն ու կանոնները վկայակոչելով՝ կարելի է, այո՛, խոսել լեզվի մասին ընդհանրապես, - այն լեզվի մասին, ժամանակի ու տարածության առումով հեռավոր, որ առասպելների լեզուն է, կամ, վերջին հաշվով, այն մի փոքր օտարոտի հեռավոր լեզվի մասին, որ մեր անգիտակցականի կամ մեր գործերի լեզուն է: Բայց մեր գիտելիքի լեզուն, այն լեզուն, որով խոսում ենք այստեղ և հիմա, կառույցային այդ ճառաբանությունն ինքնին, որը մեզ թույլ է տալիս վերլուծել այդքան ուրիշ լեզուներ, այդ մեկը, իր պատմական թանձրության մեջ, համարում ենք անզեղչելի։ Դուք չեք կարող, այնուամենայնիվ, մոռանալ, որ այդ լեզուն է, նրա դանդաղ ծագումը, մինչև այսօրվա վիճակին բերած նրա մշուշոտ այդ կայացումն է պատճառը, որ այլ ճառաբանությունների մասին կարելի է խոսել կառույցների առումով: Այդ լեզուն է, որ մեզ տվել է դրա հնարավորությունը և իրավունքը, դա է այն կույր բիծը, որից ելնելով մեր շուրջը գտնվող իրերը հարմարվում են, ինչպես դրանք տեսնում ենք այսօր։ Խաղալ տարրերի հարաբերությունների, անընդհատությունների հետ, երբ խոսքը հնդեվրոպական լեգենդները կամ Ռասինի ողբերգությունները վերլուծելու մասին է, մենք դա ընդունում ենք: Հրաժարվել, որքան հնարավոր է, խոսող ենթակայի հարցադրումից, սա էլ ենք ընդունում դեռևս, բայց մենք վիճարկում ենք, որ, ելնելով այդ հաջողված փորձերից, կարելի է մեզ վերապահել վերլուծությունը հետ մղելու իրավունք, որպեսզի վեր բարձրանանք մինչև ճառաբանության այն ձևերը, որոնք այն դարձնում են հնարավոր, և խնդրականացնել նույնիսկ այն վայրը, որտեղից այսօր խոսում ենք։ Պատմությունը այն վերլուծությունների, որտեղ ենթակայականությունը խույս է տալիս, թաքուն է պահում սեփական անդրազանցությունը։

- Ինձ թվում է, որ հենց այդտեղ է (և շատ ավելի, քան ստրուկտուրալիզմի ծամծմված հարցում) իրոք բանավեճի և ձեր դիմադրության կետը։ Թույլ տվեք ձեզ ասել, թե ինչպես հասկացա ձեր քիչ առաջվա ճառաբանությունը՝ խաղով անշուշտ, քանի որ լավ գիտեք, առանձնահատուկ հակում չունեմ դեպի մեկնաբանությունը։ «Անշուշտ, ասում էիք լռելյայն, այսօր - հակառակ բոլոր վերջապահ ճակատամարտերի, որ վարել ենք, ստիպված ենք այլևս ընդունել, որ ձևայնացվեն արտածական ճառաբանություններ: Անշուշտ մենք պետք է հանդուրժենք, որ նկարագրվի ոչ թե հոգու մի պատմություն, ոչ թե գոյության մի նախագիծ, այլ ավելի շուտ փիլիսոփայական մի համակարգի կառուցվածքը: Անշուշտ, և ինչ էլ մտածելիս լինեինք այդ մասին, պետք է հանդուրժենք վերլուծությունները, որոնք առնչում են գրական գործերը ոչ թե մի անհատի ապրած փորձին, այլ լեզվի կառույցներին։ Անշուշտ, մենք ստիպված եղանք լքելու բոլոր այն ճառաբանությունները, որոնք նախկինում հանգեցնում էինք գիտակցության գերիշխանությանը։ Բայց այն, ինչ կորցրել ենք հիմա արդեն կես դարից ի վեր, մտադիր ենք իրոք վերականգնել երկրորդ աստիճանում, այս բոլոր վերլուծությունների վերլուծությամբ կամ, առնվազն, հիմնարար այն հարցմունքով, որը հասցեագրում ենք դրանց։ Պատրաստվում ենք նրանց հարցնել, թե որտեղի՛ց են գալիս, ո՛րն է պատմական այն վերջնանպատակը, որն անցնում է նրանցով, առանց այդ մասին իրենց հաշիվ տալու, ի՛նչ պարզամտություն է նրանց կուրացնում այն պայմանների նկատմամբ, որոնք դրանք դարձնում են հնարավոր, բնազանցական ի՛նչ ցանկապատի հետևում է մեկուսանում նրանց տարրական դրականությունը։ Եվ, հետևաբար, կարևոր չի լինի, որ անգիտակցականը լինի գիտակցության եզրագիծը, ինչպես այդ կարծել ու հաստատել էինք, կարևոր չի լինի, որ առասպելաբանությունը լինի մի աշխարհայացք, որ մի վեպ լինի այլ բան, քան արտաքին կողմն է ապրված մի փորձի: Քանի որ բանականությունը, որը հիմնավորում է բոլոր այդ նոր «ճշմարտությունները», մենք այդ բանականությունը պահում ենք խիստ հսկողության ներքո. ո՛չ այդ բանականությունը, ո՛չ այդ բանականության անցյալը, ո՛չ այդ բանականությունը հնարավոր դարձնողը, ո՛չ էլ այդ բանականությունը մերը դարձնողը չեն խուսափում անդրանցական վերագրումից։ Հենց դրան է այժմ - և մենք վճռական ենք իսկապես դրանից երբեք չհրաժարվելու - որ կտանք սկզբնաղբյուրի, առաջնային կազմության, նպատակաբանական հորիզոնի, ժամանակային անընդհատության հարցը։ Այդ մտածողությունը, որ այժմեականանում է այսօր որպես մերը, դա է, որ պիտի պահենք պատմաանդրանցական տիրապետության մեջ։ Ահա թե ինչու եթե մենք, իրոք, ստիպված ենք դիմանալ կամա թե ակամա բոլոր այդ ստրուկտուրալիզմներին, չենք կարող ամեն դեպքում ընդունել, որ դիպչեն մտածողության այդ պատմությանը, որը մեր իսկ պատմությունն է, չենք կարող ընդունել, որ քանդեն անդրանցական այդ թելերը, որոնք սկսած XIX դարից պատմությունը կապակցել են սկզբնաղբյուրի և ենթակայականության խնդրակականությանը։ Ով էլ մոտենա այդ ամրոցին, որտեղ մենք այժմ պատսպարված ենք, բայց որը մտադիր ենք ամուր պահել, մենք կկրկնենք պղծումը քարացնող մի ժեստով. Noli tangere»1։

_______________________
1 Noli tangere, բառացի՝ չդիպչե՛ս. Ֆուկոն այս արտահայտությունը մեջբերում է Հովհաննեսի Ավետարանից (20:17), որում ասվում է. “Dicit ei Jesus; Noli me tangere, nondum enim ascendi ad Patrem meum: vade autem ad fratres meos, et dic eis: Ascendo ad Patrem meum, et Patrem vestrum, Deum meum, et Deum vestrum”. (Յիսուս նրան ասաց. «Ինձ մի՛ մօտեցիր, քանի որ դեռ Հօրս մօտ չեմ բարձրացել. ուրեմն գնա՛ դու իմ եղբայրների մօտ եւ նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ դէպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դէպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը»:) Հիսուս սա ասում է Մարիամ Մագդաղենացուն, որն առաջինը տեսնելով հարություն առած Փրկչին նրա գերեզմանի մոտ՝ փորձում է մոտենալ նրան։ Ֆուկոն աստվածաշնչյան այս արտահայտությունը իբրև թե «հնչեցնելով» իր երևակայական ընդդիմախոսի շուրթերից՝ այստեղ ևս շարունակում է հեգնել նրա պահպանողականությունը։

Читайте также

DWN: попытка Германии закупить газ у Катара обернулась провалом

Тело упавшего в Неву срочника нашли под Сампсониевском мостом

Жителей Ивановской области будут штрафовать за шашлыки



Новости России
Russian.city
Москва

Все виды клейкой ленты от компании "Три А"

Moscow.media


Владимир Путин

Путин: к строительству дорог нужно привлекать местных жителей

Персональные новости
Москва

Адиев рассказал о новой позиции Зайнутдинова в ЦСКА и роли Алипа в сборной Казахстана


Анна Нетребко

Анна Нетребко показала подписчикам своего повзрослевшего сына


News Every Day

UFC San Diego: Cruz vs. Vera live results, discussion, PBP


Москва

Яркое и памятное событие произошло 31 июля 2022 года, в КЗ «Golden Palace». Состоялась VI Церемония вручения наград Телевизионной Премии Лотос.


Новости тенниса
WTA

Шамиль Тарпищев: Касаткина вполне может войти в Топ‑5 рейтинга WTA


Спорт в России и мире


Новости Крыма на Sevpoisk.ru
Симферополь

Крымская столица меняется. В Симферополе продолжается благоустройство общественных территорий

"Миколаїв-єдина родина" поруч: отримали гуманітарний вантаж для дитячої лікарні


Происшествия, события, анонсы, всё, что случилось сегодня, вчера, на этой неделе и всё, что предстоит увидеть завтра в России, в Украине, в мире — сейчас в новостях на Ru24.pro (прямой эфир, прямые публикации, прямые трансляции, мгновенные авторские публикации, полный календарный архив). Последние новости, статьи, объявления, блоги, комментарии, заметки, интервью, всё, о чём пишут, думают, говорят на русском— в режиме онлайн, здесь. Ru24.pro — всегда первые новости на русском.

Ru24.pro — реальные статьи от реальных источников в прямой трансляции (на русском) 24 часа в сутки с возможностью мгновенной авторской публикации в реальном времени и удобной для чтения форме.



Губернаторы России
Москва

Собянин: Более 1,5 миллиона человек воспользовались порталом Discover Moscow за год

Подмосковные больницы получили почти 60 новых аппаратов для проверки зрения

Основы транспортной логистики: в Москве строят крупнейший российский транспортно-пересадочный узел

"Динамо" и "Краснодар" объявили стартовые составы на матч 5-го тура РПЛ

«Единая Россия» расширит медицинское направление гуманитарной миссии на Донбассе и в освобожденных территориях


Опубликовать свою новость сейчас можно самостоятельно, локально в любом городе России и Украины, по любой тематике, на любом языке мира с мгновенной публикацией — здесь.


Музыкальные новости
Мода

Вот такие девочки,эти девочки ☺️

Соседов заявил, что Пугачева стала "никому не нужной"

Певица Zivert представила новый клип с Биланом, Бастой и Niletto

Итоги реализации инвестиционной программы АО «РЭС» за первое полугодие

Константин Затулин: «Зачем мы пугаем собственное население третьей мировой?!»


Загрузка...

Спонсоры Ru24.pro

Москва

Что с сайтом 123ru.net (нас читают и публикуются у нас). Уже более 70 млн. просмотров в мире.

Врач предостерег россиян от самолечения

Константин Затулин: «Зачем мы пугаем собственное население третьей мировой?!»

Яркое и памятное событие произошло 31 июля 2022 года, в КЗ «Golden Palace». Состоялась VI Церемония вручения наград Телевизионной Премии Лотос.

Сеть многопрофильных медицинских центров СитиМед