World News

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ. Մխիթարյանն ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից է

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին` նշելով, որ «զինագործները» պետք է փորձեն ձեռք բերել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը: 

 

Մերսոնը գտնում է, որ «Արսենալը» պետք է փոխանակի Ալեքսիս Սանչեսին Հենրիխ Մխիթարյանի հետ: 

 

«Կարծում եմ, որ Սանչեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» և Մխիթարյանի տրանսֆերի ձեռքբերումը հրաշալի գործարք կլինի «Արսենալի» համար:

 

Ըստ իս` Մխիթարյանն Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Պարզապես նրա վստահությունը «Մանչեսթեր Յունայթեդում» կորել է: 

 

Եթե Մխիթարյանն «Արսենալում» խաղա այնպես, ինչպես խաղում էր Դորտմունդի «Բորուսիայում», ապա «զինագործները» կստանան լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկին»,- Մերսոնի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը: 

Читайте на сайте