World News

Կոչ ենք անում  իշխանությանը և ժողովրդական ընդվզման ներկայացուցիչներին սկսել երկխոսություն. «Բարգավաճ Հայաստանի» հայտարարությունը

«Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Տևական ժամանակ է շարունակվում են մեր հազարավոր հայրենակիցների ինքնաբուխ բողոքի ցույցերն ու հանրահավաքները: Երկրում առկա լրջագույն սոցիալ-տնտեսական, համակարգային չլուծված բազմաթիվ հիմնահարցերը, արդարության և վստահության ճգնաժամը՝  մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների  բուռն դժգոհության և ընդվզման ալիք են բարձրացրել: Մեկ բան հստակ է՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրենց օրինական իրավունքները իրացնող ՀՀ  քաղաքացու հանդեպ պետք է բացառել ուժի որևէ կիրառում: Բռնության ցանկացած դրսևորում կհանգեցնի այնպիսի անկանխատեսելի և վտանգավոր հետևանքների, որոնք անդառնալի վնաս կհասցնեն  Հայաստանի Հանրապետությանը: Ստեղծված  պայթունավտանգ իրավիճակը պահանջում է հրատապ քաղաքական լուծումներ: Լուծման ճանապարհ կարող է լինել երկխոսությունը:  Կոչ ենք անում  իշխանությանը և ժողովրդական ընդվզման ներկայացուցիչներին հստակ ձևակերպված քաղաքական օրակարգով  սկսել  երկխոսություն ՝  ստեղծված իրավիճակը  հնարավորինս  անցնցում հանգուցալուծելու համար»: 

Читайте на сайте