World News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

Լուսանկարում՝ Վարազդատ Կարապետյանն է


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանը նշանակվել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։ Այս մասին տեղեկացնում է gov.am կայքը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վարազդատ Կարապետյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,-ասվում է վարչապետի որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Ալեքսանդր Մխիթարյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»,–ասվում է որոշման մեջ:

Читайте на сайте