Գրավոր զգուշացում ստացած 31 ընդերքօգտագործող ընկերությունների թիվը ավելացել է ևս 5-ով
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը շարունակում է ուսումնասիրել ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերությունների ցանկը: Եւս 5 ընկերության տրվել է գրավոր զգուշացում՝ զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո ոչ ավելի, քան 90-օրյա ժամկետում զգուշացման հիմքերը վերացնելու մասին: