World News

Թուրքիայում 74 զինծառայող հեղաշրջման փորձի մասին գործով դատապարտվել է ցմահ ազատազրկման

Թուրքիայի դատարանը 74 զինծառայողի ցմահ ազատազրկման է դատապարտել՝ 2016-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով:

Ինչպես հայտում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, գործով անցնող ամբաստանյալները մեղադրվում են երկրի սահմանադրական կարգի բռնի տապալման և կանխամտածված սպանություններ գործելու մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի տարածքում դադարել է գործել 2016-ին պետական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը:

Հիշեցնենք, որ հեղաշրջման անհաջող փորձի ժամանակ 240 մարդ է զոհվել, իսկ հեղաշրջման փորձը ճնշվել է մի քանի ժամում:

Читайте на сайте