World News

Մահացել է «Ռեմբո» և «Տերմինատոր» ֆիլմերի պրոդյուսեր Էնդրյու Վայնան

Հունգարիայում 74 տարեկանում մահացել է հանրահայտ կինոպրոդյուսեր Էնդրյու Ջորջ Վայնան: Ինչպես գրում է Hungary Today-ը, Վայնան մահացել է Բուդապեշտի իր տանը երկարատև ծանր հիվանդությունից հետո:

Հայտնի հունգարացի կինոպրոդյուսերը ծնվել է 1944 թվականին Բուդապեշտում, սակայն 12 տարեկանում՝ 1956 թվականին, Հունգարական հեղափոխության պատճառով ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ:

Էնդրյու Վայնայի ֆիլմերի շարքում ամենահայտնիներից են «Ռեմբո. Առաջին արյուն» (1982), «Ռեմբո. Առաջին արյուն 2» (1985) և «Ռեմբո 3» (1988) ֆիլմերը, «Դատավոր Դրեդը» (1995), ինչպես նաև «Տերմինատոր 3. Մեքենաների ապստամբությունը» (2003) և «Տերմինատոր. Փրկիչը» (2009) ֆիլմերը:

Читайте на сайте