World News

Վահան Արծրունին ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց հայ մշակութային գործիչ Վահան Արծրունին:

«Սա ինձ համար մեծագույն պատիվ է, մեծ ակնկալիքներ ունեմ, որ մեր համատեղ աշխատանքն արդյունավետ է լինելու՝ ի բարօրություն այս ուսումնական հաստատությանը»,- խորհրդի նիստում հայտարարեց Վ. Արծրունին:

Նա շնորհակալություն հայտնեց վստահության համար:

Հոգաբարձուների խորհուրդն ընտրեց նաև քարտուղար, ապա զեկույցով հանդես եկավ բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Читайте на сайте