World News

Porsche ընկերությունը 9700 եվրո պարգևավճար կհատկացնի իր աշխատակիցներին

Գերմանական Porsche ավտոարտադրողը, որը հանդիսանում է Volkswagen կոնցեռնի դուստր ընկերությունը, Գերմանիայում իր աշխատակիցներին կպարգևատրի «բացառիկ աշխատանքի» համար:

Ինչպես հայտնում է DW.com-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը, 25 000 աշխատակցից յուրաքանչյուրը կստանա նախատեսված 9700 եվրո ընդհանուր գումարի իր մասնաբաժինը:

Պարգևավճարի չափը, որը կփոխանցվի ապրիլ ամսվա աշխատավարձի հետ միասին, կախված չէ պաշտոնից, որն զբաղեցնում է աշխատակիցը: Ընկերությունից ընդգծել են, որ հենց այսպես է Porsche-ն ընկալում հավասար հնարավորությունները:

Անցյալ տարի աշխատակիցներին հատկացված պարգևավճարները կազմել էին 9656 եվրո: 2018 թվականին գերմանական ավտոարտադրողը մեքենաների մատակարարումները մեծացրել է 4 տոկոսով՝ դրանց քանակը հասցնելով 256 255-ի: 

Читайте на сайте