World News

Եվրամիությունը 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառումը երկարաձգելու վերաբերյալ քաղաքական որոշում է ընդունել: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի ներկայացուցիչը, հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պատժամիջոցները երկարաձգելու պատճառն այն է, որ ԵՄ-ն առաջընթաց չի տեսնում Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում:

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս վեց ամսով երկարաձգելու որոշումը հաստատվել է միաձայն՝ Մինսկի համաձայնագրերի անբավարար կատարման պատճառով»,- հայտարարել է Եվրախորհրդի ներկայացուցիչը:

Նշվում է, որ գործող պատժամիջոցների ժամկետն ավարտվում է հուլիսի 31-ին: Դրանք տարածվում են ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական ոլորտների վրա:

Читайте на сайте