World News

Բրիտանակաան փոքր ընկերությունները պատրաստ չեն «Բրեքզիթ»-ին

Բրիտանիայի նոր վարչապետը պարտավոր է ուշադրության կենտրոնում պահել բրիտանական փոքր ընկերությունների խնդիրն, այն դեպքում, եթե Եվրոպական միությունից դուրս գալն իրականացվի առանց համաձայնեցված պայմանագրի:


«Կա մեծ տարբերություն խոշոր ընկերություննեի և փոքր ձեռնարկությունների միջև»,- Sky News հեռուստակայանին ասել է «Բրեքզիթ»-ի հարցերով նախարար Սթվեն Բարքլայը:


Փորձագետների համոզմամբ, արտասահմանյան գործընկերների հետ համագործակցող բրիտանական խոշոր ընկերություններն ունեն ավելի ամուր դիրքեր և պաշտպանվելու լծակներ, մինչդեռ փոքր մասնավոր ձեռնարկությունները պատրաստ չեն և կարող են անակնկալի գալ ու  կորուստներ կրել այն դեպքում, եթե Բրյուսելի հետ պայմանագիր չլինի:


«Այդ փոքր ընկերությունների սեփականատերերը լսում են օրենսդիրների հավաստիացումներն այն մասին, որ մտահոգվելու կարիք չկա, քանի որ անպայման կլինի պայմանագիր, և չեն պատրաստվում հնարավոր բարդ վիճակներին»,- ասել է նախարարը:


«Բրեքզիթ»-ը մեկնարկելու է հոկտեմբերի 31-ին: Պահպանողական  վարչապետ Թերեզա Մեյն առաջիկայում ազատելու է պաշտոնը:


Պահպանողականների լիդերի և վարչապետի հավանական թեկնածու է համարվում նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը:

Читайте на сайте