World News

Պերուում Ամերիկայի հնագույն քաղաքակրթությանը պատկանող հարթաքանդակներ են հայտնաբերվել

Պերուի Վիչամա հնավայրում հնագետները շուրջ 3800 տարի առաջվա հարթաքանդակնր են հայտնաբերել, որը պատկանել է Ամերիկա աշխարհամասի հին քաղաքակրթություններից մեկին, հաղորդում է BBC-ն:

Հարթաքանդակներից մեկը պատկերում է դոդոշի, որը ճանկերով բռնել է մարդու գլուխը: Հնագետ Ռութ Շադի Սոլիսի խոսքով՝ հարթաքանդակը, հավանաբար, խորհրդանշում է «ջրի գալուստը» անձրևի միջոցով:

Անցած շաբաթ նույն վայրում պատի վրա մեկ այլ հարթաքանդակ է հայտնաբերվել՝ օձերի և մարդկային գլուխների պատկերով: Այդ հարթաքանդակը, հավանաբար, նվիրված է եղել հողի բերրիության աստվածներին:

Մայրաքաղաք Լիմայի հյուսիսում գտնվող Վիչամա հնավայրում պեղումներն ընթանում են 2007թ.-ից: Այդ տարիների ընթացքում այնտեղ հայտնաբերվել են քաղաքի ավերակները, ինչի շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել հատակագիծը:

Մասնագետները կարծում են, որ այս հնագույն քաղաքակրթությունը, որի կենտրոնը Կարալ քաղաքն է եղել, կործանվել է մ.թ.ա. մոտ 1600թ.-ին:

Читайте на сайте