World News

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 10 տոկոսով. Մատվիենկո

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 50-րդ նիստի շրջանակներում ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Հանդիպման ընթացքում պաշտոնակիցներն անդրադարձել են երկու երկրի միջև ապրանքաշրջանառության ծավալներին: Մատվիենկոյի խոսքով՝ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև աճել է 10 տոկոսով, իսկ ներդրումները Հայաստանում՝ 40 տոկոսով:

Ինչպես փոխանցում է Парламентская газета-ն, հայ-ռուսական հարաբերությունները Մատվիենկոն բնութագրել է որպես ռազմավարական՝ ընդգծելով, որ դրանք ընդլայնվում են երկկողմ մակարդակով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

«Մենք շահագրգռված ենք, որ ռուսերենը պահպանվի որպես միջազգային շփման լեզու»- նշել է Մատվիենկոն՝ հիշեցնելով, որ վերջերս Հայաստան են ուղարկվել ռուսաց լեզվի դասագրքեր դպրոցներում դասավանդման համար:

Читайте на сайте