«Մենք պետք է շարունակենք մեր համատեղ ջանքերը և հավաստիանանք, որ Հայաստանում դատաիրավական համակարգը ծառայում է քաղաքացիներին և բիզնեսին». Անդրեա Վիկտորին
Այսօր՝ հուլիսի 21-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ «Դատաիրավական բարեփոխումների և արդարադատության մատչելիությունը» խորագրով համաժողովը: Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» երկամյա ծրագրի շրջանակներում Եվրոպական բիզնես ասոցացիայի (ԵԲԱ) հետ համագործակցությամբ: Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը: «Մենք …