World News

37-ամյա տղամարդը համագյուղացու ննջասենյակից գողացել է զարդեր. նա ձերբակալվել է

Նոյեմբերի 18-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային օպերատիվ կենտրոն հաղորդում է ստացվել, որ որ նոյեմբերի 17-ի ժամը 17.30-ից նոյեմբերի 18-ի ժամը 7.20-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Սալվարդ բնակավայրի տներից մեկը և ննջասենյակից գողացել զարդեր՝ տուժողին պատճառելով 300 հազար դրամի վնաս:

Այս մասինհայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Սալվարդի բնակիչ 37-ամյա տղամարդը:

Նա հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին:

Գողոնը հայտնաբերվել է:

Читайте на 123ru.net