Նախկին նախագահ Դոդոնը հանրահավաք է հրավիրել Քիշնևում
Մոլդովայի ընդդիմադիր սոցիալիստների կուսակցության առաջնորդ, նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ նոյեմբերի 28-ին Քիշնևում զանգվածային բողոքի ցույց է անցկացնելու՝ բողոքելով նախագահական վերջին ընտրությունների արդյունքների դեմ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ավելի վաղ Դոդոնը բազմիցս քննադատել էր ընտրական գործընթացը՝ մատնանշելով քվեարկության ընթացքում հնարավոր կեղծիքները:
Հիշեցնենք, որ Մոլդովայում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Արևմտամետ նախագահ Մայա Սանդուն հավաքել է ձայների 55,33 տոկոսը, նախկին գլխավոր դատախազ, սոցիալիստների ընդդիմադիր կուսակցության թեկնածու, ծագումով Գագաուզիայից Ալեքսանդր Ստոյանոգլոն ՝ 44,67 տոկոսը: