World News

Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում

Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին։
 
Մխիթարյանը, armsport.am-ի փոխանցմամբ, խոսել է ինքնաքննադատական բնույթի, Յուրգեն Կլոպի հետ աշխատանքի, կրթության, լեզուների իմացության, ինչպես նաև հոր կորստի և ընտանիքի կարևորության մասին։

- Ճի՞շտ է, որ գիրք եք գրում։

- Այո, բայց դեռ նոր եմ սկսել։ Շատ բան ունեմ պատմելու իմ կարիերայի և կյանքի մասին։

- Կարդո՞ւմ եք։

- Այո՛։ Հիմա սկսել եմ Զիդանի կենսագրությունը, իսկ վերջերս ավարտեցի մի գիրք, որում խոսվում էր կյանքի 5 կարևոր նպատակների մասին։

- Ճի՞շտ է, որ «Մանչեսթեր»-ում խաղից 3 օր առաջ անջատում էիք հեռախոսը։

- Ոչ, դա Ուկրաինայում էր։ Բայց իրականում ես այն անջատում էի խաղերից հետո, քանի որ վերլուծում էի խաղս ու շատ ինքնաքննադատական էի։

- Հիմա է՞լ է այդպես։

- Ոչ, բայց հեռախոսն օգտագործում եմ հնարավորինս քիչ: Երկու փոքր երեխա ունեմ և չեմ ուզում, որ նրանք տեսնեն, թե ինչպես եմ ժամանակ անցկացնում սմարթֆոնը ձեռքիս։

- Կլոպն է՞ր Դորտմունդում աշխատում Ձեր չափազանց ինքնաքննադատության վրա:

- Այո, նա մեծ մարզիչ է, բայց առաջին հերթին մեծ հոգեբան․ նա ինձ ասաց, որ չվերցնեմ ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա, արագ մոռանամ սխալները և պարտությունները՝ միշտ մտածելով հաջորդ խաղի մասին։

Читайте на 123ru.net