World News

Սանկտ Պետերբուրգում կինը ծննդաբերել է մետրոյում

Սանկտ Պետերբուրգում կինը ծննդաբերել է մետրոյի «Գորկովսկայա» կայարանում։ Նրան տեղում օգնություն են ցույց տվել մետրոյի աշխատակիցները, որից հետո մորը և նորածնին հանձնել են բժիշկներին, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի պետական ունիտար ձեռնարկությանը հղումով։

Կնոջ մոտ ծննդաբերական ցավերն ու կծկումները սկսվել են վագոնում գտնվելու ժամանակ, որից հետո նա իջել է կայարանում, որտեղ աշխատակիցները մինչև շտապօգնության ժամանելն արդեն ընդունել են ծննդաբերությունը:

«Այն օրը, երբ ամբողջ աշխարհը նշում է մայրերի տոնը, ուղևորներից մեկը տղա է լույս աշխարհ բերել հենց կայարանի հարթակում», - ասվում է Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի հայտարարությունում:

Նորածինը դարձել է քաղաքի պատմության մեջ երկրորդ երեխան, որը ծնվել է մետրոյում։

Читайте на 123ru.net