World News in Armenian
Июль
2024

Новости за 10.07.2024

Medialab 

Կապուղիներ են վնասվել. առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետ ծառայությունների հասանելիության սահմանափակում. Теаm Telecom Armenia

Теаm Telecom Armenia-ն տեղեկացնում է,  որ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետ ծառայությունների հասանելիության սահմանափակում: «Մեր տեխնիկական թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Читать дальше...

Mamul.am 

«Այսօր այս մարդն է մեր վարչապետը, ուրեմն պետք է հարգել նրան»․ Սոֆի Դևոյան

Վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը հուլիսի 8-ին նշում էր ծննդյան 75-ամյակը: Ծննդյան տոնին նվիրված համերգային երեկոյին Ժաննա Անդրեասյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե...

Tert.am (hy) 

Չինացի մաքսավորները տղամարդու տաբատի մեջ 105 օձ են հայտնաբերել (տեսանյութեր)

Չինացի մաքսավորները մաքսանենգ տղամարդու տաբատի մեջ 105 օձ են հայտնաբերել: Դեպքը տեղի է ունեցելՀոնկոնգ-Չինաստան սահմանին գտնվող Ֆուտիան սահմանային անցակետում:

Աշխատակիցների ուշադրությունը գրավել է տարօրինակ պահվածքով տղամարդը: Նա շատ նյարդային էր և շարժվում էր՝ ոտքերը լայն բացած։ Մաքսավորները խուզարկել են նրան և տաբատի մեջ հայտնաբերել 5 տարբեր տեսակի հարյուրից ավելի սողուն։ Օձերը լցված են եղել փաթեթների մեջ, որոնք կպչուն ժապավենով ամրացված են եղել տաբատին:

Читать дальше...

Tert.am (hy) 

Ucom ընկերությունն Ամառային օլիմպիական խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է

Ucom ընկերությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի Ucom-ը դարձել է 2024 թ-ի Ամառային օլիմպիական խաղերի Հայաստանի հավաքականի գլխավոր հովանավորը։

Читать дальше...

Mamul.am 

«Կանենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանն օգտագործի այս պատմական պահը»․ Սամանթա Փաուեր

Այսօր Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի կնքմանը, որը վերջ կդնի տասնամյակներ շարունակվող հակամարտությանը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը։ «Հայաստանի...

Аравот 

bnakavayr.am հարթակում ներկայացված են Արցախից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը։ Այն ծառայում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հանրայնացման և ծրագիրը շահառուներին մատչելի  ներկայացնելուն։ Հարթակում ներկայացված են տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները, անհրաժեշտ պայմանները, դիմելու կարգը, ինչպես նաև՝ մանրամասն տեղեկատվություն բոլոր այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ծրագրի շրջանակներում

Mamul.am 

«Զանգում են, հիստերիկ ձայնով ներկայանում՝ իբրև երեխան է»․ փորձագետը նոր խաբեության մասին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է հեռախոսազանգերի միջոցով տարածված նոր խաբեության մասին․ «Զանգում են շատ հիստերիկ ձայնով, լացելով, ներկայանում են իբրև այդ մարդու...

Mamul.am 

Սանոսյանը Կիրանցում է

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր կրկին այցելել եմ Կիրանց:Տեղում, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի և...

Аравот 

Չնայած տնային կալանքին՝ իրանցի ռեժիսորը շարունակել է ստեղծագործել անգամ, երբ դա նրան պաշտոնապես արգելված էր. «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է Ջաֆար Փանահին

21-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Սա կլինի Փանահիի առաջին փառատոնային այցը 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո, և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի տարում «Ոսկե ծիրան»-ը Փանահիին հատուկ «Փարաջանովյան թալեր» կշնորհի՝ միավորելով երկու բախտակից արվեստագետներին։ Հենց Փանահին է՝ Աբաս Քիառոստամիի, Մոհսեն Մախմալբաֆի, Դարիուշ Մեհրջուիի և այլ վարպետների հետ պատասխանատու 1980-90-ականների