World News in Armenian
Август
2024

Новости за 23.08.2024

Mamul.am 

Արարատ Միրզոյանը շնորհավորել է ԻԻՀ արտաքին գործերի նորանշանակ նախարարին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր Սեյեդ...

168.am (168 ժամ) 

«10-րդ անգամ այցելեցի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար. Աստծո օրհնությունն ու ողորմածությունը թող լինի հայ ժողովրդի և Հայաստան աշխարհի վրա». Արտակ Զաքարյան

Աստծո օրհնությունն ու ողորմածությունը թող լինի հայ ժողովրդի և Հայաստան աշխարհի վրա: Համբերություն, ուժ, կորով և անսպառ հավատ բռնազավթված (դավադրաբար հանձնված) Արցախին ու հայրենազրկված արցախահայությանը: Շուտափույթ ձեռբազատում ներքին և արտաքին չարիքից:

Tert.am (hy) 

Հոլանդը 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստն է՝ 1 խաղում խփած գոլերի հարաբերակցությամբ

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, ըստ վիճակագրության, 21-րդ դարի լավագույն խաղացողն է՝ մեկ խաղում խփած գոլերի ունեցած լավագույն հարաբերակցությամբ։

Читать дальше...

168.am (168 ժամ) 

Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքում քիմիական նյութերի պահեստում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 24/1 հասցեում գործող «Մեդիսար» քիմիական նյութերի պահեստում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

168.am (168 ժամ) 

«Արդյոք նպատակայի՞ն է եղել Փաշինյանին Պուտինի զանգը Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը». Հակոբ Բադալյան

Շարունակում եմ լինել այն կարծիքին, որ այս պահին հայ-ադրբեջանական հարցը Ռուսաստանի համար ածանցյալ է, իսկ Պուտինի Բաքու այցի առանցքային նպատակը Հյուսիս-հարավ օրակարգն է:

Tert.am (hy) 

Փրկարարները դուրս են բերել Սիցիլիայում զբոսանավի վթարի վերջին զոհի դին

Սիցիլիայի ափերի մոտ զբոսանավի վթարի վայրում աշխատող փրկարարները հայտնաբերել և ափ են դուրս բերել աղետի վերջին՝ 7-րդ զոհի դին: Նա զբոսանավի սեփականատիրոջ՝ միլիոնատեր Մայք Լինչի՝ 18-ամյա դուստրն է:

Читать дальше...

168.am (168 ժամ) 

Զելենսկին և Մոդին հանդիպել են Կիևում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Նրանք հարգել են այն երեխաների հիշատակը, որոնք զոհվել են ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։

Mamul.am 

«Այս թվերի տակ պատմություն կա, որը որոշում է, թե ապագայում մեզ ինչեր են սպասվում»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը հրապարակել իր կողմից կազմված գծապատկեր՝ գրելով․ «Հայաստանի ՀՆԱ տրենդը նախորդող 13 տարիների ընթացքում հետևյալ տեսքն ունի: Թվերը ներկայացված են...

168.am (168 ժամ) 

«Ասում էր՝ Սերժին մերժեք, որ լավ լինի, մերժեցինք՝ իրեն ձայն տվեցիք, որ գա մեր հողը, ապրուստը այսպես վերցնի՞». Վարդենուտի բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյանը վերջերս եկել էր մեր մարզ, ճանապարհին կանգնեցրեցինք, որ խնդիրը քննարկենք նրա հետ, մեզ կողքից ասում էին՝ բան մի ասեք։ Լավ, չենք ասում, թող հողն էլ խլեն, տունն էլ, մի «թուլաբաժին» տան, ձայներս կտրենք՝ ապրենք, այսպե՞ս են ուզում անենք։ Դարձել ենք անտեր ժողովուրդ, ով ինչ ուզում՝ այնպես անում է։ Գյուղը ջլատել են, բայց մի բան հստակ է՝ ես իմ հոր տղան եմ, ես իմ հողը որևէ մեկին չեմ տալիս, թող փորձեն վերցնեն»։

Azatutyun.am 

Putin Talks To Pashinian After Azerbaijan Visit

Russian President Vladimir Putin reiterated his latest offer to help Armenia and Azerbaijan negotiate a peace treaty and delineate their border in a phone call with Prime Minister Nikol Pashinian on Friday.

Medialab 

Ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ՝ պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օգոստոսի 15-25-ը Մոլդովայում մասնակցում է 2024 թվականի պարաբազկամարտի աշխարհի 26-րդ առաջնությանը և բարձր արդյունքներ գրանցում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Հայաստանի ներկայացուցիչները տարբեր դասակարգումների քաշային կարգերում մրցումներին մասնակցել են թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով: Մրցման առաջին օրը մասնակցելով ձախ ձեռքով մրցապայքարին՝ աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Վալտեր Հարությունյանը, […]

Читать дальше...

168.am (168 ժամ) 

Իշխանությունների կողմից որդեգրված ապազգային քաղաքականության հետևանքով զիջվում են ազգային կենսական շահերը. ՀՅԴ Հայաստանի ԳՄ

Ուղիղ 34 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով պաշտոնապես սկիզբ դրվեց Հայոց անկախ պետականության կայացման գործընթացին, սահմանվեցին պետականության զարգացման ուղենիշները։