World News in Armenian
Август
2024

Новости за 30.08.2024

Tert.am (hy) 

Ֆիզիկական անձինք առանց մաքսավճարների ՀՀ կարող են ներմուծել 200 եվրոն և 10 կիլոգրամը չգերազանցող ապրանքներ. ՊԵԿ (տեսանյութ)

Օգոստոսի 19-ից նվազեցվել է ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստան տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների արտոնության շեմը․ Ֆիզիկական անձինք առանց մաքսային վճարների Հայաստան կարող են ներմուծել 200 եվրոյին համարժեք դրամը և 10 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ: Այս մասին հաղորդում է ՊԵԿ-ը:

Читать дальше...

Medialab 

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում oգոստոսի 30-ի երեկոյան ժամերին, 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում […]

Читать дальше...

168.am (168 ժամ) 

Հայաստանում կբացվի Mövenpick հյուրանոցը

Հյուրանոցային ոլորտում համաշխարհային առաջատար Accor ընկերությունների խումբը հայտարարում է «4Ա կապիտալ» ՍՊԸ–ի հետ Հայաստանում նոր Mövenpick հյուրանոց բացելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին։

168.am (168 ժամ) 

Ինչպես է պետք նշել Արցախի օրը. Վահե Հովհաննիսյան

Որպեսզի սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության հռչակման 33-ամյակը, չլինի լացի, սգի,  դատարկաբանության, կամ կորսված հայրենիքի թեմայով երգ ու պարի օր, անհրաժեշտ է մի շարք ուղերձների հստակ ձևակերպում։

Tert.am (hy) 

Հայաստանում չի կարող լինել քաղաքականություն, քանի դեռ հայկական Արցախի հարցը ձևակերպված չէ որպես քաղաքական օրակարգ. Վահե Հովհաննիսյան

Ինչպես է պետք նշել Արցախի օրը
Որպեսզի սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության հռչակման 33-ամյակը, չլինի լացի, սգի, դատարկաբանության, կամ կորսված հայրենիքի թեմայով երգ ու պարի օր, անհրաժեշտ է մի շարք ուղերձների հստակ ձևակերպում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Читать дальше...

Mamul.am 

«Սեպտեմբերի 2-ին Արցախը մեզ նորից կմիավորի»․ Թևան Պողոսյան

Քաղաքագետ Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցանկանում կրկնել կոչս ու խնդրանքս. սեպտեմբերի 2-ին բոլորս այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Հուսամ, որ Արցախը կրկին կդառնա մեր...

Tert.am (hy) 

Իսրայելը Գազայում ավիահարված է հասցրել հումանիտար օգնության ավտոշարասյանը. կան զոհեր

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ Գազայի հատվածում հումանիտար օգնության ավտոշարասյանը հասցրած ավիահարվածի թիրախում են եղել զինված անձինք, որոնք փորձում էին առևանգել օգնությունը։ Սակայն ըստ օգնության մատակարարումը կազմակերպող հումանիտար կազմակերպության՝ ավիահարվածի հետևանքով զոհվել են այն տրանսպորտային ընկերության աշխատակիցները, որոնց հետ իրենք համագործակցում էին։

Читать дальше...

168.am (168 ժամ) 

Եթե ՀՀ-ն հրաժարվեր նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ապա կա´մ հետ կկանչեր իր դրած ստորագրությունը, կա´մ գոնե դրա մասին հրապարակային հայտարարություն կաներ. Տիգրան Աբրահամյան

ՌԴ-ից ակնարկում են, որ այս հարցերի բանակցմանը նվազագույնը դեմ չեն, սակայն ՀՀ-ից վերոնշյալ թեմայով արձագանք, դիրքորոշում կամ պարզ ասած` շարժ, չկա:

Tert.am (hy) 

ՌԴ-ն օրակարգային է համարում նոյեմբերի 9-ի փաստաթղթի այն դրույթները, որոնք վերաբերում են արցախցիների վերադարձի իրավունքին, ՀՀ-ի ու Արցախի միջև միջանցքի ապահովմանը․ Տիգրան Աբրահամյան

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում պաշտոնական Մոսկվան անընդհատ հղում է կատարում 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Читать дальше...

Tert.am (hy) 

Թուրքիայում 119 հոգի ձերբակալվել է «Իսլամական պետությանն» առնչվելու կասկածանքով

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 119 հոգու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն առնչություն ունենալու մեջ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Читать дальше...

Mamul.am 

Պուտինը պարգևատրել է Լուկաշենկոյին Անդրեյ Առաջինի շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Սուրբ առաքյալ Անդրեյ Առաջինի բարձրագույն շքանշանով պարգևատրելու մասին: Լուկաշենկոն այսօր նշում է...

Tert.am (hy) 

Մեր հարաբերությունները լիովին անցել են ժամանակի փորձությունը. Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյի հոբելյանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝  70-ամյակի առթիվ պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պարգևով՝ «Սուրբ Անդրեաս Առաքյալ»-ի շքանշանով։

Читать дальше...