World News in Armenian
Декабрь
2024
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Новости за 12.12.2024

168.am (168 ժամ) 

Երևանում «Opel»-ը բախվել է երկաթե ցանկապատին. բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորներից մեկի կյանքը

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին:։

168.am (168 ժամ) 

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը. Ռուբինյան

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը։

168.am (168 ժամ) 

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

168.am (168 ժամ) 

Կարծում եմ՝ Սիրիայում եղել է մեծ կաշառք, Ասադը կհայտարարի այդ մասին. Թուրքիան շտապում է Խաղաղության պայմանագրի հարցում, ՀՀ անվտանգության գարանտը Ռուսաստանն է, չպետք է սրել հարաբերությունները. Ռուբեն Սաֆրաստյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն  ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։

168.am (168 ժամ) 

«Ոչ թե գնդակահարության պատ, այլ հաղորդում ծանր հանցագործությունների մասին». Հայկ Դեմոյան

Սոսկալի լավ առիթ ու հնարավորություն ընձեռեցիք Ձեր վեցամյա գործունեությանը մանրամասնորեն ու հանգամանալի անդրադառնալու համար: Ես, հոգու խորքում մարդասեր ու բարի ՀՀ քաղաքացիս, իմ համեստ ներդրումն եմ ցանկանում բերել մեր երկրում հենց ձեր ու ձեզ սատարողների գործունեության հետևանքով ստեղծված իրավիճակը պատմության համար արձանագրելու և ապագա պատմաբաններին փոխանցելու համար: Դա կարևոր առաքելություն է, որի իմաստն ու նշանակությունը չեք հասկանա, ինչպես և չեն հասկանա ձեր շրջապատում գտնվող պատմաբան-կեղծարարներն ու սպասարկու մտավորականները... Читать дальше...

168.am (168 ժամ) 

Մոլդովան պատրաստվում է ընտրությունների ժամանակ արտաքին միջամտության փորձերին

2023 թվականից Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը բախվել է հանրապետությունում քաղաքական վերնախավերը փոխելու փորձերին, հետևաբար պատրաստվում է արտաքին միջամտության նոր փորձերի 2025 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության պետ Ալեքսանդր Մուստյացեն։

168.am (168 ժամ) 

«Ժողովո՛ւրդ, ձեր աչքերին փոշի են փչում՝ գնում են նոր կապիտուլյացիայի. այս կապիկությունները, որ անում են, իսկապես անտանելի է». Աշոտ Սևյան

«Ակնհայտ է, որ թշնամու հաջորդ քայլը լինելու է Նախիջևանից՝ Երասխ, վատագույն դեպքում Սոթքից մտնելու են՝ Վարդենիսը կտրեն, մտնեն Ջերմուկ ու հասնեն Երասխ՝ Հայաստանը գցելով շրջափակման մեջ»։

168.am (168 ժամ) 

Ռուսաստանը և ԱՄԷ-ն հանդես են եկել Սիրիայի հարցով անհապաղ միջազգային հանդիպում կազմակերպելու օգտին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄԷ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ-Նահյանը հեռախոսազրույցի ընթացքում կողմ են արտահայտվել անհապաղ միջազգային հանդիպման անցկացմանը` Սիրիայում բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ երկխոսություն սկսելու համար։

168.am (168 ժամ) 

Իսրայելը կգնի հինգ «Ռեշեֆ» հրթիռակիր ռազմանավ

Իսրայելի պաշտպանության նախարարությունը համաձայնագիր է կնքել իսրայելական խոշոր նավաշինական Israel Shipyards ընկերության հետ՝ շուրջ 780 միլիոն դոլար արժողությամբ հինգ «Ռեշեֆ» հրթիռակիր ռազմանավեր գնելու համար։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

168.am (168 ժամ) 

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել փոսի մեջ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 17։20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ), շրջվել և հայտնվել փոսի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

168.am (168 ժամ) 

«Էրդողանը շուտով պայթեցնելու է Ռուսաստանը ներսից՝ Հյուսիսային Կովկասից». Գագիկ Համբարյան

«Հիմա Ռուսաստանը վերջապես հասկացա՞վ, որ Էրդողանը երբեք իրեն ընկեր չի լինի: Այն մարդիկ, որոնք Պուտինին համոզել են, որ թուրքերի հետ կարելի է ընկերություն անել և շրջել պատմության անիվը... Դա ուղղակիորեն աղետալի հետևանքներ է ունենալու Ռուսաստանի համար: Ես սպասում եմ էն օրվան, երբ նույն Էրդողանը շուտով պայթեցնելու է Ռուսաստանը ներսից՝ Հյուսիսային Կովկասից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

168.am (168 ժամ) 

Փոքր տեխնիկական խնդրի համար իրար հետ չեն նստի բանակցությունների և գաղտնի չեն պահի․ թուրքագետ

«Ընդամենը փոքր տեխնիկական խնդրի համար իրար հետ չեն նստի բանակցությունների և գաղտնի չեն պահի։ Ըստ իս՝ այս գաղտնի հանդիպումները շարունակվելու են, և վերջում մեր առջև միանգամից դնելու են մի այնպիսի փաստաթուղթ, ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր։ Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե երբեք ժողովրդից թաքուն ոչ մի բան չի անի, բայց արեց հակառակը»։

Azatutyun.am 

Snap Election In Gyumri Scheduled For March

The Armenian authorities on Thursday scheduled an early municipal election in Gyumri for March 30 after amending a law to install an acting mayor of the country’s second largest city.