World News in Armenian

Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ․ Բայրամով

Հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ «բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է»։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ դեռ մնում է «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջը»։

«Լիարժեք խաղաղության հասնելու համար այս գործոնը պետք է վերացվի», - հավելել է նա։

Читайте на 123ru.net