Սուտն էլ երանգներ ունի, և երբ տիկին դեսպանն ընտրում է բացարձակ սուտ ասելու տարբերակը, նա միայն ընդգծում է իրականության և հեքիաթի միջև անդունդը. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Քաղաքացի Գարեգին Մարտիրոսյանը նրան հարցրել է. «Ինչպե՞ս կմեկնաբանեք Ժողովրդավարության հայկական ֆորումում արևմտյան դեսպանների, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանի հայտարարությունները Հայաստանում փայլուն ժողովրդավարության մասին»: Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է. «Անգլիացիներն ասում են․ «Դեսպանն իր երկրի շահերի համար ստելու համար այլ երկիր […]