Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան
Երկրորդ տարին անընդմեջ Կապանում տեղի է ունենում երաժշտական միջազգային փառատոն, որի արձագանքները սպասվածից ավելին են: Մասնագետներն այն համարում են կայացած երևույթ մեր մշակութային կյանքում, ինչը պատիվ և համբավ է բերում մեր երկրին ու նրա երաժշտասեր հանրությանը: