World News in Armenian

Մուսալեռում անչափահասի են առևանգել ու տարել գյուղի գերեզմանատուն

Օգոստոսի 18-ին ժամը 15:00 ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ իր երեխային առևանգել են ու տարել Մուսալեռ գյուղի գերեզմանատուն: Այս մասին Tert.am-ին հայտնում են ոստիկանությունից:

Քաղաքացին նշել է նաև, որ հայհոյանքներ են հնչեցրել, փորձել են ձեռք բարձրացնել նրա վրա:

«Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ նույն օրը՝ օգոստոսի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում 3 անձ նշված երեխային նստեցրել են մի մեքենա, տարել գերեզմանատուն և ֆիզիկական ցավ պատճառել:

Անձանց ինքնությունը պարզվել է, ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Ահազանգն ու փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին», - հայտնել են ոստիկանությունից:

Читайте на 123ru.net