World News in Armenian

Պուտինը հայտարարել է, որ Փաշինյանին կտեղեկացնի Բաքու այցի արդյունքների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջան այցից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհայտնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ղեկավարն իր պլանների մասին հայտարարել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ նեղ կազմով զրույցի ժամանակ։

«Իհարկե, Ադրբեջան այցից հետո ես կկապվեմ վարչապետ Փաշինյանի հետ և կպատմեմ մեր բանակցությունների արդյունքների մասին», – Պուտինի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

ՌԴ նախագահը պետական այցով Բաքու է մեկնել օգոստոսի 18-ին։ 

Կողմերը սկսել են նեղ ձևաչափով հանդիպումը, որին կհաջորդեն բանակցություններ ընդլայնված ձևաչափով։

The post Պուտինը հայտարարել է, որ Փաշինյանին կտեղեկացնի Բաքու այցի արդյունքների մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net