World News in Armenian

Սպերցյանը չի խնդրել հեռանալ «Կրասնոդարից», ֆուտբոլիստը պատրաստ է մնալ ակումբում

Հայաստանի ազգային հավաքականի և «Կարսնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատրաստ է մնալ և ելույթները շարունակել թիմում։ Այս մասին հայտնում է eurofootball.ru-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպերցյանն ու հարձակվող Ջոն Կորդոբան հայտնել են «Կրասնոդարին» այս ամառ թիմից հեռանալու իրենց ցանկության մասին։ Սակայն այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայ ֆուտբոլիստը պատրաստ է մնալ ակումբում։ Միաժամանակ, եթե առաջարկ ստացվի եվրոպական լուրջ ակումբից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն իսկապես կարող է հեռանալ «Կրասնոդարից»։

Նշենք, որ Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Ցլերի» կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։

Читайте на 123ru.net