World News in Armenian

Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան (տեսանյութ)

Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան՝ հայկական և թուրքական կողմերի համագործակցությամբ։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը

Հայաստանի ԱԳՆ-ն կապ է հաստատել Թուրքիայի ԱԳՆ-ի հետ և արագ կազմակերպվել են հիվանդի օդային տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։

Նրա վիճակի մասին ՀՀ ԱԳՆ-ն ահազանգ է ստացել օգոստոսի 20-ին։  Բայազետի բժշկական կենտրոնում նրա առողջական վիճակը գնահատելուց հետո բժիշկները խորհուրդ չեն տվել Հայաստան տեղափոխել ցամաքային ճանապարհով:

Читайте на 123ru.net