World News in Armenian

Տեսախցիկներով բոլորին հետևելու օրենք է ընդունվելու. Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ տեսախցիկներով բոլորին հետևելու օրենք է ընդունվելու։

«Մոտակա ժամանակ կընդունվի նոր օրինագիծ, որի հիման վրա ոստիկանությունը, ՆԳՆ-ն առաջինը կպարտադրի գրեթե բոլոր տնտեսվարողների գնել եւ տեղադրել տեսախցիկներ եւ դրանից հետո 24/և լայվ ռեժիմով տրամադրել տվյալները ոստիկաններին՝ ներառյալ գիշերային տեսագրությունները։ Ինչը առաջացնում է բազմաթիվ հարցեր, կապված անվտանգության, հնարավոր Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տվյալների կորզման, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկեր, անձնական տվյալների արտահոսքեր եւ այլն»,- տեսանյութին կից գրել է նա։

The post Տեսախցիկներով բոլորին հետևելու օրենք է ընդունվելու. Սամվել Մարտիրոսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net