World News in Armenian

Եվրոպա լիգա․ Հայտնի են վիճակահանության արդյունքները

Այսօր անցկացվեց Եվրոպա լիգայի խաղարկության հիմնական փուլի վիճակահանությունը։ Բոլոր 36 թիմերն իմացան իրենց մրցակիցներին։

Նշենք, որ յուրաքանչյուր թիմ հիմնական փուլում ունենալու է 8 մրցակից՝ երկուական մրցակից ամեն զամբյուղից։ Բոլոր թիմերի ընդհանուր արդյունքները (միավորները) հաշվարկվելու են մեկ միասնական մրցաշարային աղյուսակում։

1-8-րդ տեղը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ, իսկ 9-24-րդ (16 թիմ) տեղերը զբաղեցրած թիմերը կխաղարկեն մնացած 8 ուղեգրերը փլեյ-օֆֆ փուլում։ Նշենք, որ 25-ից 30-րդ տեղերը զբաղեցրած թիմերը հրաժեշտ կտան մրցաշարին։

Читайте на 123ru.net