World News in Armenian

Ֆրանսիայի խորհրդարանում Մակրոնին անվստահության գործընթաց է սկսվել

«Չխոնարհված Ֆրանսիա» ձախակողմյան կուսակցությունը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իշխանությունից հեռացնելու ընթացակարգ, հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիլդ Պանոն։

«Հանրապետության նախագահի նկատմամբ, Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն, իմփիչմենթի վարույթ հարուցելու մասին որոշման նախագիծն այսօր ուղարկվել է խորհրդարանի անդամներին՝ միասնական ստորագրության»,- գրել է քաղաքական գործիչը X սոցիալական ցանցում։

Այս հոդվածը նախատեսում է նախագահին պաշտոնանկ անելու հնարավորություն, եթե նա խախտի իր պարտականությունները։ Թեև 72 մանդատ ունեցող «Չխոնարհված Ֆրանսիան» կարող է ինքնուրույն ներկայացնել իմփիչմենթի առաջարկ, նախաձեռնությունը քննարկելու որոշումը կայացնում է Ազգային ժողովի բյուրոն:

Այնուհետեւ բանաձևի տեքստը պետք է հաստատի օրենսդրական հանձնաժողովը, որից հետո երկու շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի երկու երրորդը պետք է կողմ քվեարկի դրան։ Վերջին երկու փուլը պետք է անցնեմ նաև խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում, որտեղ ձախերը մեծամասնություն չունեն, իսկ կուսակցությունն ընդհանրապես ներկայացված չէ։ Այնուամենայնիվ, եթե տեքստը հաստատվի Սենատի կողմից, երկու պալատը կհանդիպեն համատեղ նիստում, ապա բանաձևին պետք է աջակցի երկու պալատի 925 պատգամավորից 617-ը:

Читайте на 123ru.net