World News in Armenian

ՄԻՊ-ը Կոպենհագենում մասնակցել է ENNHRI-ի կառավարման խորհրդի նիստին. քննարկվել են հնարավոր մարտահրավերների հետ կապված հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը օգոստոսի 28-30-ն աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում էր: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

«Պաշտպանը Կոպենհագենում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի անդամների հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին։

Մասնակիցները, ի թիվս այլնի, քննարկել են ցանցի աշխատանքների, Կառավարման խորհրդի գալիք ընտրությունների, ռազմավարական առաջնահերթությունների, հնարավոր մարտահրավերների հետ կապված հարցեր։

Անահիտ Մանասյանն ընդգծել է իր հանձնառությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը հիմնական իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքներին։

Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի անդամ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում եվրոպական ցանցի կառավարման մարմնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

The post ՄԻՊ-ը Կոպենհագենում մասնակցել է ENNHRI-ի կառավարման խորհրդի նիստին. քննարկվել են հնարավոր մարտահրավերների հետ կապված հարցեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net