World News in Armenian

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը եզրափակչում է

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է իր ելույթներն Աբու Դաբիի միջազգային մրցաշարում:

Հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։

Կիսաեզրափակիչ խաղում Հայաստանն ուժերը չափեց «Ալ Դաֆրա» ակումբի հետ:

Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 106:99 հաշվով։

Ըստ այդմ Հայաստանի հավաքականն մրցաշարի եզրափակչում է:

Հայաստանի հավաքականի կազմում առավել շատ արդյունավետ են գործել Ալբերտ Թադևոսյանը, Արտյոմ Թավակալյանը և Արայիկ Գևորգյանը:

Читайте на 123ru.net