World News in Armenian

Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ևս ձեռքբերումներով է ավարտում յուրաքանչյուր տարին։

«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից պարզեց, որ նախ՝ նրա ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, երեք տարում ԱԺ շարքային աշխատակցից դարձավ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ապա՝ Գրիգորյանը 2020 թվականին Կենտրոն համայնքում ստացավ ավտոտնակ և հողամաս որպես նվեր («նախկինների» օրոք դա դատապարտելի էր հեղափոխականների կարծիքով)։

Զարմանալի զուգադիպությամբ Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը ճիշտ նույն անվամբ, նույն 1/3 համամասնությամբ, նույն Կենտրոնում ստանում է նվեր հողամաս և ավտոտնակ։

Օբյեկտիվության նշույլներ ցուցաբերող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին թերևս պետք է հետաքրքրի այս տարօրինակ զուգադիպություններ պարունակող նվերների ծագումը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Читайте на 123ru.net