World News in Armenian

Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Դուք ձեր տեղեկանքում նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է առողջապահության համապարփակ պարտադիր ապահովագրության օրենքի ընդունմամբ, հիմա եթե այդ օրենքը չկա, այս ծրագրի իրականացումն ինչո՞վ է պայմանավորված. ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրերում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցի քննարկմանը պատասխանող կողմ հանդիսացող առողջապահության նախարարության ներկայացուցչին հարցրեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Նրա խոսքով, կառավարության ընդունած հայեցակարգի համապատասխան՝ առողջապահության պարտադիր ապահովագրությունն արդեն իսկ պետք է ներդրված լիներ։ 2025թ.-ին պետք է լիներ նախապատրաստական փուլ, հաջորդ երեք տարիներին փորձարկման փուլ և 2027-ից իրականացվեր ամբողջությամբ։

Պատասխանող կողմը նշեց, որ չի հասկանում հայեցակարգի ու համաձայնագրի հակասությունն ինչումն է՝ հաստատելով, որ չկա ապահովագրության հիմնադրամ, օրենք, բայց վարկային ցուցանիշների մասում նախանշված են, թե երբ են պարտավորվում այդ ամբողջն ունենալ․

«Մասնավորապես, 2025-ի վերջին պարտավորվում ենք ունենալ հաստատված օրենքը, նույնը նաև մյուս հարցերին է վերաբերում»։

Թովմասյանն արձագանքեց, որ 9 մլն 270,000 եվրո վարկը նախատեսվում է, եթե ապահովագրվածները կանխարգելիչ կերպով այցելեն բժշկական օղակ․ «Բայց եթե չկան այդ ապահովագրվածները, դուք ասում եք նախատեսվում է, կամ մինչև 2023-ը պետք է օրենք լիներ, հիմա եթե չկա, էս գումարը ո՞նց եք ծախսելու»։

Թովմասյանն ավելացրեց․ «Դուք սայլը ձիուց առաջ եք դրել, վերցրել եք գումարն այս համաձայնագրով և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, այնտեղ կնախատեսենք, այնտեղ ցուցանիշներ կլինեն ու կծախսենք։ Բայց հակառակը պետք է լիներ։ Գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է՝ օրենքը չկա, դուք հիմա ասում եք՝ կընդունենք օրենք, այնտեղ նախատեսված չափով ծախսր կանենք»,-ասաց նա։

Читайте на 123ru.net