ՌԴ-ն ցանկանում է դոմինանտ գործողություններ իրականացնել նաև Կովկասի տարածաշրջանում. Լեհաստանի նախագահը՝ Երևանում
Մեր տարածաշրջանում նույնպես առկա է անկայունություն, որը պայմանավորված է Ուկրաինայի նկատմամբ ՌԴ ագրեսիվ գործողություններով։ Պատերազմական իրավիճակներն իրենց ազդեցությունն ունեն նաև անմիջականորեն Կովկասի վրա: Այս մասին Երևանում ՀՀ նախագահի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
«ՌԴ-ն դոմինանտ գործողություններ է ցանկանում իրականացնել նաև այս տարածաշրջանում, մենք դա տեսնում ենք։ Ցանկանում ենք, որ բոլոր կոնֆլիկտները խաղաղությամբ ավարտվեն»,- ասել է նա: