World News in Armenian

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատգամավորներին առաջարկել է նախագահական հաջորդ ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 14-ին, իսկ պետության նոր ղեկավարի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Այս մասին գրում է interpressnews.ge-ն: 

«Ես առաջարկում եմ Վրաստանում հաջորդ նախագահական ընտրություններն անցկացնել 2024 թվականի դեկտեմբերի 14-ին: Ըստ այդմ, մեր օրենսդրության հիման վրա երդմնակալությունը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 29-ին»,- ասել է Պապուաշվիլին խորհրդարանի բյուրոյի նիստում։

Վրաստանում առաջին անգամ նախագահն ընտրվելու է անուղղակի եղանակով՝ ընտրական կոլեգիայի կողմից

Читайте на 123ru.net