Համաշխարհային շուկայում սուրճի գինը շարունակում է ռեկորդներ գերազանցել
Համաշխարհային շուկայում սուրճի հատիկների գինը շարունակում է գերազանցել երկարաժամկետ ռեկորդները: ICE Futures-ի տվյալների համաձայն՝ նոյեմբերի 27-ին Robusta սուրճի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է մեկ տոննայի դիմաց 5500 դոլարից։