««Արմավիր» ՔԿՀ-ում օրեր շարունակ հացադուլ անող երկու դատապարտյալները պահանջում են հիվանդանոց տեղափոխել իրենց»
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրենց առողջական խնդիրներով պայմանավորված հացադուլ են հայտարարել 2 անձինք։ Բազմաթիվ հիվանդություններով տառապող (ողնաշարի ճողվածք, գեպատիտ Ց, ՄԻԱՎ, շաքարային դիաբետ) 50-ամյա Աշոտ Իսրայելյանը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է, ունի ցածր ճնշում, ինքնազգացողությունը վատ է։ Մյուս դատապարտյալի՝ 56-ամյա Բախշի Դավթյանի հացադուլի 16-րդ օրն