ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ դեկտեմբերի 3-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում ներառված են մի շարք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական, ֆինանսական, առողջապահական և տեղական ինքնակառավարման ոլորտներին: