ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը կժամանի Հայաստան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին մասնակցելու համար դեկտեմբերի 8-12-ը Հայաստան կժամանի Կիպրոսի պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։