«Նիկոլը սարսափում է Անկախության հռչակագրից, ինչպես սատանան Խաչից»
«Անկախության հռչակագիրը պետք է մնա անփոփոխ եւ իր տեղում՝ Սահմանադրության նախաբանում, քանի որ չունի դադարեցման կամ խմբագրման իրավաբանական հիմք. այն դարերի համար ուղեցույց-փաստաթուղթ է եւ հանդիսանում է հայոց պետականության հարատեւության հիմնական հենասյունը»,- «Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը: – Օրերս, խորհրդարանի ամբիոնից, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ Անկախության հռչակագրին՝ ասելով. «Հայաստանի Անկախության հռչակագրի բովանդակությունն