ՀՀ ԱԳՆ-ն հետևում է իրադարձությունների զարգացմանը․ վստահեցնում են ԱԳՆ-ից
«Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ ԱԳՆ-ն հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Ինչպես տեղեկացրել էինք, այս պահին ևս կարող ենք հայտնել, որ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան»,- 168․am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։