Հայաստանի ներկայիս ռեժիմը տոկոսով փող է վերցնում թե՛ դրսից, թե՛ ներսից՝ զգալի պարտքի տակ մտցնելով երկիրը. Արմեն Աշոտյան
Բերեմ ձեզ պետությանը պատճառած վնասի մեկ այլ, առաջին հայացքից չերևացող օրինակ։ Խոսքը Սնուփ Դոգի սկանդալային համերգի և դրա վրա ծախսած հսկայական գումարի մասին է։ Դնում եմ մի կողմ նման շոուն պետական միջոցների հաշվին կազմակերպելու զավեշտալի հանգամանքը։ Անդրադառնանք կոնկրետ վճարմանը՝ 2 000 000 000 դրամի կամ մոտ 6 000 000 դոլարին, որ ամբողջությամբ իրականացվել է դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին, բայց ծառայությունն առ այսօր չի մատուցվել։