Տղամարդկանց հարյուրյակում Հայաստանն ունի երկու շախմատիստ
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման դեկտեմբեր ամսվա ցուցակը: Տղամարդկանց ցանկում մեր շախմատիստները ոչ միայն զիջել են դիրքերը, այլեւ պակասել են հարյուրյակում: Հայկ Մարտիրոսյանը զբաղեցնում է 70-րդ, իսկ Շանթ Սարգսյանը՝ 85-րդ հորիզոնականը: Կանանց ուժեղագույն հարյուրյակում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ. 48-րդ տեղ՝ Էլինա Դանիելյան, 58-րդ՝ Լիլիթ Մկրտչյան, 84-րդ՝ Աննա Սարգսյան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ