World News in Armenian

«Գործ ունենք բռնապետ դավաճանի հետ, որը բոլորին բրախում է. նույնիսկ Աղազարյանին». Հովհաննես Իշխանյան

«Արևմուտքի համար հստակ է՝ ընտրություններին պարտվում ես, ասում ես՝ կեղծ են ընտրությունները, մի քանի հնարավոր դեպքեր ես ցույց տալիս, որոնք ապացուցողական կարող են լինել հասարակության համար, ու արդեն դրանից հետո սկսում ես զարգացնել: Միանշանակ այնտեղ գտնվելու է սրիկա մի ոստիկան, որը քացով խփելու է անպաշտպան ցուցարարին, ինչը Վրաստանում է կատարվում, և դա է ամենաարագը շրջանառվում: Հունիսի 12-ին Հայաստանում ԱՄՆ-ը և ԵՄ-ն դատապարտեցին ցուցարարներին և ողջունեցին ոստիկաններին, իսկ Վրաստանում ԱԺ-ի վրա հրավառ նյութերով կրակում են, դատապարտում են ոստիկանությանը և քաջալերում ցուցարարներին: Այսինքն՝ լրիվ թիմային աշխատանք է»:

Читайте на 123ru.net