Ուրուգվայը հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության ուղղությամբ Հայաստանի հետ համագործակցությամ
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Ուրուգվայի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Նուբարյան վարժարանի տնօրեն Խավիեր Պոլադյանին և Ուրուգվայի հանրային կրթության ազգային ադմինիստրացիայի (ANEP) Լեզվական քաղաքականության վարչության պետ Ալդո Ռոդրիգեսին: