ՌԴ-ն կողմ է հայ-ադրբեջանական սահմանի շուտափույթ սահմանազատմանը, Բաքու-Երևան կապերի համակողմանի զարգացմանը. ՌԴ ԱԳ փոխնախարար
Ռուսաստանն անում է և անելու է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինն Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված միջոցառմանը Մոսկվայում։